
ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ շարունակում է ազդել համաշխարհային վառելիքի մատակարարումների վրա։ CNN-ը հաղորդում է, որ նավթի գները մեկ բարելի համար կրկին գերազանցել են 100 դոլարը։
Նոր աճի վրա անգամ չի ազդել Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ երկրները նախորդ օրը կայացրած որոշումը։ Նրանք միաձայն համաձայնել էին իրենց պաշարներից ռեկորդային 400 միլիոն բարել նավթ թողարկել։
Չորեքշաբթի երեկոյան Brent տեսակի նավթի գները տատանվել են մեկ բարելի համար 100 դոլարի շուրջ՝ օրվա ընթացքում աճելով 8.7%-ով։
Երկուշաբթի օրը գները գերազանցել էին 110 դոլարը։
Իրանը շարունակում է սպառնալ Հորմուզի նեղուցով անցնող նավերին, որը աշխարհում արտահանվող նավթի մեկ հինգերորդի տարանցիկ կետն է։