ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի ամռանը ձեռք բերել աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հաղորդում է The Touchline-ը։

Էնցո Ֆերնանդեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2032թ. հունիս։ Անգլիական ակումբում նա ստանում է տարեկան մոտ 10 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը պատրաստ է նրան առաջարկել ավելի բարձր աշխատավարձ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

«Չելսին» նրա տրանսֆերից ակնկալում է 100 միլիոն եվրո։  Transfermarkt–ը Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment