Ավտոբուսի հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Շվեյցարիայի Կերցերս համայնքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Եվս հինգ մարդ վիրավորվել է։

«Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս հինգը՝ վիրավորվել, որոնցից երեքը՝ ծանր վիճակում», – լրագրողներին ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես «մարդկային պատահար և նույնիսկ դիտավորյալ գործողություն»։ Իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Ալթայի երկրամասի Տոպչիխա շրջանում հրդեհ էր բռնկվել Ռուբցովսկ-Բառնաուլ երթուղով ավտոբուսում ։ Ավտոբուսում եղել է 22 ուղևոր և երկու վարորդ։ Տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Past.am

Leave a Comment