Լավրովը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մենք փոխանակվեցինք Արևմտյան Ասիայում տիրող հակամարտության իրավիճակի և դրան առնչվող դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ գնահատականներով», – X սոցիալական ցանցերում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Զրույցի ընթացքում նախարարները ամփոփել են նաև երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները։

Leave a Comment