Բավրայի մաքսային տեսուչները վիճել և բռնություն էին գործադրել Վրաստանից վերադարձող 4 անձի նկատմամաբ

Բավրայի մաքսային տեսուչները վիճել և  բռնություն էին գործադրել Վրաստանից վերադարձող 4 անձի նկատմամաբ

11 մարտի 2026 – 18:09 AMT

PanARMENIAN.Net – 2024 թվականի հունվարի 15-ին ՊԵԿ Բավրայի մաքսային բաժնի հինգ տեսուչ վիճաբանել են Վրաստանից Հայաստան վերադարձող չորս անձանց հետ և բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ նախաքննության ընթացքում հինգ մաքսային տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է Քննչական կոմիտեն:

Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեղադրանքով։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment