Բաքվում «Արևմտյան Զանգեզուր» զավթողական ծրագրի «աշխարհագրական անվանումների բառարան» են ստեղծել

«Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի»  աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է «պատմական տարածքներ»։ Այս մասին Ալեքբերլին հայտարարել է լրագրողներին՝ զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կազմակերպության նախագահը նշել է, որ լույս տեսած աշխատությունն ունի մեծ նշանակություն «Արևմտյան Ադրբեջանի»  ուսումնասիրության համար և հանդես է գալիս որպես հերթական «ապացույց», որ «Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է»։

«Գրքում ֆիքսված են մեր բոլոր «պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատները»,  որոնք «դարեր շարունակ ենթարկվել են հայկական կեղծարարության և լիակատար ոչնչացման փորձերի»։ Բացի այդ, աշխատության մեջ նշված է դրանց աշխարհագրական տեղադիրքը և ներկայացված է ստուգաբանական բացատրությունը»,- ասել է Ալեքբերլին։

Leave a Comment