Եվրամիությունը կիսում է Ադրբեջանի նպատակը՝ ստեղծել խաղաղ, կայուն, փոխկապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
«Հայաստանի հետ խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը պատմական նշանակություն ունի։ Վաշինգտոնյան համաձայնագրերը ցույց են տալիս ձեր նվիրվածությունը երկխոսությանը և հաշտեցմանը, և Եվրամիությունը աջակցում է դրանց լիարժեք իրականացմանը։ Մենք գիտենք, որ իրական խաղաղությունը չի կառուցվում միայն թղթի վրա ստորագրված քաղաքական համաձայնագրերի վրա։ Խաղաղությունը կառուցվում է մարդկանց առօրյա կյանքի, տնտեսական հարաբերությունների, առևտրի և համատեղ բարգավաճման վրա։ Տնտեսական փոխկախվածության ամրապնդումը երկարաժամկետ կայունության ամենաապահով ուղին է, և Եվրամիությունը պատրաստ է օգնել իրականացնել այդ հնարավորությունները բոլորի օգտին։ Ադրբեջանի դերը տարածաշրջանում ավելի կարևոր է, քան երբևէ», – նշել է Անտոնիո Կոշտան։
