Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները. Արման Թաթոյան

«Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում եմ օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները։ Պատկերացնո՞ւմ եք՝ ասում են դուք իրավունք չունեք լուսաբանելու անվտանգային թեմաներով պաշտոնական լրահոսից բացի փաստերով ներկայացվող այլ մոտեցումները»,-գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։

Նա նշում է՝ այս մոտեցման համար հիմք են դարձել իմ բացահայտումները, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում ու Ջերմուկում ռազմական առաջխաղացում ու ամրացում է արել մեր տարածքում։

«Ազատ մամուլը, քննադատական լրագրությունը և հաշվետու իշխանությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են պետությունը: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում են, այլ լրացնում են իրար: Ոչ թե կա´մ, կա´մ, այլ և´, և´. և´ անվտանգություն, և´ ժողովրդավարություն:

Իսկ երբ իշխանությունը սկսում է վախենալ լրագրողներից և փորձում է օրենքով լռեցնել նրանց, դա նշանակում է, որ իրականում վախենում է սեփական ժողովրդից։ Սա է այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անել. ոստիկանն տանել ադրբեջանական կարգեր ու զբաղվել միայն կեղծ քարոզչությամբ:

Ժողովրդավարական պետությունում անկախ լրատվամիջոցները իշխանության չորրորդ ճյուղն են, որոնք ապահովում են հասարակության վերահսկողությունը իշխանության նկատմամբ։ Այնտեղ, որտեղ փորձում են լռեցնել լրագրողներին, ավարտվում է ժողովրդավարությունը։

Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից»,-նշում է Թաթոյանը։

Leave a Comment