Աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով


 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ,  իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։


 


ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համակ ուշադրությամբ հետևել իրենց վերաբերելի քարոզչության կանոնների պահպանմանը։


 


Առանձին անդրադարձ է կատարվել նաև վարչական ռեսուրսի կիրառման հարցին՝ նախորդիվ ընտրություններում արձանագրված իրավիճակների օրինակով։


 


Նմանատիպ աշխատաժողովներ իրականացվել են հանրապետության բոլոր համայնքներում։ Այն իրականացվում է Տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Այսօրվա աշխատաժողովին ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։


 


Բանախոսություններով հանդես են եկել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և IFES Armenia-ի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը։


 


Աշխատաժողովների շարքն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։


 


 ԿԸՀ


 


 


 


Leave a Comment