
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում հանդես են եկել հայտարարություններով: Լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ-ն նախատեսում է խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ՝ պաշտպանության ոլորտում, ՀՀ վարչապետն արձագանքել է. «Անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ունենք ԵՄ-ի երկրների հետ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ: ԵՄ խաղաղության գործիքի միջոցով երկու անգամ աջակցություն ենք ստացել ԵՄ-ից: Ընդհանուր առմամբ համագործակցում ենք ԵՄ-ի հետ տարածաշրջանային համատեքստում»: