Իրանը կպատասխանի իրանական բանկի վրա հարձակմանը՝ հարվածելով Մերձավոր Արևելքում ամերիկյան և իսրայելական ֆինանսական կենտրոններին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի խոսնակը։
«Երեկ երեկոյան ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բանակը, ձախողվելով իրենց ռազմական նպատակներում, հարձակվել է երկրի բանկերից մեկի վրա։ Այս անօրինական գործողությամբ թշնամին մեզ համար ճանապարհ է հարթել՝ հարվածելու տարածաշրջանում ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին պատկանող տնտեսական կենտրոններին և բանկերին», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։