
«Խոսակցություններ կան, որ ԿԸՀ-ն, հնարավոր է, չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությանը․ ո՞ր դեպքում եք հնարավոր համարում այդ տարբերակը»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ «Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որը քաղաքական ուժը պետք է ներկայացնի։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն, երբ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը թերի են ներկայացված, այդ ժամանակ կարող է քվեարկություն դրվել և 2/3 ձայներով մերժել կուսակցության գրանցումը։ Արհեստական խոչընդոտ չի կարող լինել»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։