10 մարտի 2026 – 17:34 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը 9 մեդալ է նվաչել պարա ծանրամարտի (փաուերլիֆթինգի) Եվրոպայի առաջնության տարբեր տարիքային խմբերում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն։
ՀՀ-ն մրցումներին մասնակցել է 11 մարզիկով:
Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ են նվաճել Արթուր Բաբայանը, Խորեն Ծատուրյանը, Կարինե Մանուկյանը, Արևիկ Մելքոնյանը, Արտյոմ Մուխսյանը և Տիգրան Խլղաթյանը։
Արծաթե մեդալակիր են դարձել Ռաֆայել Համազասպյանը, Դավիթ Հունանյանը և Անյուտա Պետրոսյանը։
Մրցաշարում մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը ունեցել է 3 ներկայացուցիչ, երիտասարդների խմբում՝ 7 մարզիկ, իսկ պատանիների խմբում՝ 1 մարզիկ։