Լեգենդար Դրոգբայի որդին կխաղա հայկական ակումբում

Կոտդիվուարցի լեգենդար հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին՝ Իզակ Դրոգբան, ժամանել է Հայաստան։ 25-ամյա ֆուտբոլիստը համալրել է հայկական «Հայք» ֆուտբոլային ակումբի շարքերը։

Ակումբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կոտդիվուարցի հարձակվողը նոր թիմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

Իզակ Դրոգբան իր ֆուտբոլային քայլերը սկսել է լոնդոնյան «Չելսիի» ակադեմիայում։ Անգլիական ակումբից հետո նա տեղափոխվել է ֆրանսիական «Գենգամ»։ Հարձակվողի նախորդ ակումբը եղել է բելգիական «Լա Լուվիերը»։

Իզակի հայրը՝ Դիդիե Դրոգբան, Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից է, որն Անգլիայում անցկացրած տարիներին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր և Պրեմիեր լիգայի քառակի չեմպիոն։

Leave a Comment