Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ այսօր ամենաուժեղ հարվածների օրն է լինելու Իրանին:
«Մենք չենք ապրի միջուկային շանտաժի կամ մեր ժողովրդին թիրախավորող հրթիռների սպառնալիքի տակ», – ասել է Հեգսեթը Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողության ընթացքը քննարկող մամուլի ասուլիսում։
Պենտագոնի ղեկավարը խորհուրդ է տվել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին «լսել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հրաժարվել իր միջուկային նկրտումներից։
«Իրանի նոր առաջնորդի համար խելամիտ կլինի ուշադրություն դարձնել մեր նախագահի խոսքերին, այն է՝ չձգտել միջուկային զենքի», – ասել է նա։