Լարիջանին սպառնացել է, որ Հորմուզը կարող է դառնալ պարտության և տառապանքի նեղուց

Լարիջանին սպառնացել է, որ Հորմուզը կարող է դառնալ պարտության և տառապանքի նեղուց

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Իրանին 20 անգամ ավելի ուժեղ հարված հասցնելու մասին, եթե Հորմուզի նեղուցը փակվի։

«Իրանի ժողովուրդը չի վախենում ձեր թղթե սպառնալիքներից։ Նույնիսկ ձեզանից ուժեղները չեն կարողացել ոչնչացնել իրանական ժողովրդին։ Զգույշ եղեք, որպեսզի չկործանվեք», – գրել է Լարիջանին։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ այլ գրառմամբ էլ անդրադարձել է Հորմուզի նեղուցի խնդրին։

«Հորմուզի նեղուցը կամ կլինի խաղաղության և բարգավաճման նեղուց բոլորի համար, կամ՝ պարտության և տառապանքի նեղուց պատերազմ հրահրողների համար»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment