MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»։
Մայամին ներկայացնող ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել արգենտինացիներ Ռոդրիգո Դե Պոլը և լեգենդար Լիոնել Մեսսին, ում համար այս գոլը 899-րդն էր նրա պրոֆեսիոնալ կարիերայում։
Անցկացրած երեք հանդիպումներից հետո «Ինտեր Մայամին» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 3-րդ հորիզոնականը։