Կարապետյանը, Քոչարյանը և Ծառուկյանը պետք է դուրս գան ընտրապայքարից. Մեհրաբյան

Կարապետյանը, Քոչարյանը և Ծառուկյանը պետք է դուրս գան ընտրապայքարից. Մեհրաբյան

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ 

«Այդ հայտարարությունն, անկասկած, միայն Ռուսաստանում է վերաբերում։ Ուրիշ երկիր չկա, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանում գործարարությամբ և տնտեսական գործունեությամբ զբաղվում են Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով, այդ անձինք ազդեցություն կարող են ունենալ առանձին մարդկանց վրա ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսաստանում։

Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը կամ արտաքին հետախուզությունը, որպեսզի կանխի արտասահմանում քաղաքացիների նկատմամբ ճնշումները և ապահովի ընտրությունների թափանցիկությունը, պետք է կասեցնի այն քաղաքական ուժերին, որոնց հաջողության վրա Ռուսաստանը ուժ ու եռանդ չի խնայում ընտրությունները խափանելու համար. «Ուղղակի պետք է այդ կուսակցությունները դուրս գան ընտրապայքարից։ Ռուսաստանը ունի մի պատճառ։ Նա Հայաստանին դիտարկում էր ժամանակավոր կորցրած մի տարածք, ու սրանց որպես հնարավորություն է օգտագործում կորսվածը ետ բերելու համար»,-ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment