
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել դիմավորման արարողությունից։
Նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Կադրերում երևում է, որ Մակրոնը մատով ցույց տալիս Փաշինյանին կրծքանշանը, որը «Հայաստանի քարտեզն» է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը ելույթ կունենա։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։