10 մարտի 2026 – 14:33 AMT
PanARMENIAN.Net – Վանաձորում մոտ մեկ տարվա դադարից հետո մարտի 9-ին անցկացվել է ավագանու նիստ՝ 17 անդամի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է:
Նիստի ընթացքում հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում»,-ասվում է գրառման մեջ: