Գռզոյի «Խոզը» – BlogNews.am



ՔՊ-ական «Խոզը» պնդել է, թե իրենց ցուցակում օլիգարխներ չեն եղել, իսկ ահա նկատառմանը, որ Գռզոն ևս ընդգրկված է եղել ցուցակում, Ալեքսանյան Վահագը, միամիտ աչքեր անելով, հայտարարել է, թե պատեհ չէ նրան օլիգարխ անվանելը, քանի որ 2008-ից հետո ձեռքից գործարան են խլել ու տվել մեկ ուրիշին:

Ո՞վ կարող է համարվել օլիգարխ: օլիգարխն այն անձն է, որն ունի գերխոշոր կապիտալ և տնտեսական ազդեցություն, տիրապետում է անմիջական քաղաքական իշխանության կամ լծակների, հարկ եղած դեպքում չի խորշում օգտագործել իր քաղաքական դիրքը՝ սեփական բիզնես շահերը սպասարկելու՝հաճախ ի հաշիվ մրցակիցների: Դասական քաղաքագիտության տեսանկյունից, հաշվի առնելով վերոգրյալը, Գռզոն միանգամայն տեղավորվում է «օլիգարխ» հասկացության ծիրից ներս: Ինչ վերաբերում է 2008-ից հետո Գռզոյի հանդեպ իբր իրագործված հալածաննքերին, ապա եթե նույնիսկ «Խոզը» բարբառել է ճշմարտությունը, ինչը, իհարկե, խիստ կասկածելի է, ապա դա չի չեղարկում Գռզոյի՝ ներկա պահին օլիգարխ լինելու փաստը. դրանից նա չի դադարում լինել իշխանություն ունեցող, իշխանական քաղաքական թիմում ընդգրկված խոշոր կապիտալիստ:

Այսօրինակ արդարացումներն իրականում վնասում են ՔՊ-ի հեղինակութանը, քանի որ ճշմարտությունը գիտեն բոլորը, և շատ ավելի լավ կլիներ, եթե «Խոզը» ընդուներ ընդուներ սեփական քաղաքական թիմի մեղքն ու իրականությունը՝ խոստանալով շտկվել, քան փորձեր ապացուցել «մածունի սպիտակ լինելը»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment