Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման առաջարկներ։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա հաստատման գործընթացը․ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկայումս հնարավորություն չկա մանրամասնելու, և, ըստ էության, դա անելու մտադրություններ էլ չկան։ Այս առաջարկները նախագահը փոխանցել է իր զրուցակցին ։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա հաստատման գործընթացը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման Ռուսաստանի կոնկրետ առաջարկների մասին հարցին։
