Իրանը համապարփակ հետաքննություն կանցկացնի Թուրքիայի տարածքում հայտնված հրթիռի կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետգրում են լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումներն անընդունելի են, և ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։

Արաղչին նշել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռները չեն արձակվել Իրանից, և ասել է, որ համապարփակ հետաքննություն կանցկացվի։

Leave a Comment