
Իրանի ռեժիմի տապալումը Իրանի ժողովրդի ձեռքում է, Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մեր ձգտումն է Իրանի ժողովրդին թոթափել բռնապետության լծից», – ասել է Նեթանյահուն՝ նշելով. «Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողությունների միջոցով մենք կոտրում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է»։
«Եթե մենք հաջողության հասնենք Իրանի ժողովրդի հետ միասին, մենք կհասնենք մշտական ավարտի, եթե նման բաներ գոյություն ունեն ազգերի կյանքում, և մենք կբերենք փոփոխություններ», – ասել է Նեթանյահուն։