
Մենք չեղարկում ենք նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար։ Մենք պատրաստվում ենք հանել այդ պատժամիջոցները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել։ Իսկ հետո, ո՞վ գիտի, գուցե մեզ հարկ էլ չլինի դրանք նորից սահմանել, հայտարարել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է աճել։ Նավթի գինը հատել է 110 դոլարի սահմանը: