Ծառուկյանի մրցակիցը գրեփլինգի մենամարտում փոխվել է

Ծառուկյանի մրցակիցը գրեփլինգի մենամարտում փոխվել է

9 մարտի 2026 – 17:47 AMT

PanARMENIAN.Net – UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք HYPE FC Brazil մրցաշարում։ Այս մասին հայտնել է HYPE-ի մամուլի ծառայությունը։

Ծառուկյանը գրեփլինգի կանոններով 10 րոպե տևողությամբ մենամարտ է անցկացնելու Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաևի հետ, հայտնում է Factor.am-ը:

25-ամյա Մոկաևը խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ։

Նախատեսված էր, որ HYPE FC Brazil մրցաշարում Արման Ծառուկյանը կմրցի ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ, որը մարտի 28-ին ռևանշ մենամարտ է անցկացնելու RAF (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։

Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է, իսկ 3-ում պարտվել։

Leave a Comment