
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսացել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը ։
«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ–ի կողմից։ Զինամթերքի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփ նահանգի չբնակեցված տարածքներում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը»։
«Այնուամենայնիվ, կրկնում ենք, որ մեր տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում վճռականորեն և առանց վարանելու բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն։ Հիշեցնում ենք, որ բոլորի շահերից է բխում ուշադրություն դարձնել Թուրքիայի նախազգուշացումներին այս հարցում», — հավելել է նախարարությունը։
Փետրվարի 28-ից հետո սա երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Մարտի 4-ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, անցնելով Իրաքի և Սիրիայի վրայով, խոցվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Միջերկրական ծովում՝ դեպի Թուրքիա ուղղվելիս։ Հրթիռի բեկորները ընկել էին թուրքական Հաթայ նահանգում՝ Սիրիայի սահմանի մոտ։