
Ադրբեջանը վճռականորեն աջակցում է Թուրքիային: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թուրքիայի տարածքում Իրանից արձակված հրթիռի չեզոքացման հետ կապված հայտարարության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի Հանրապետության վրա հրթիռային հարձակումը, որը չեզոքացվել է Գազիանթեփի երկնքում։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և անընդունելի են։
Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը։ Մենք աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը», – նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից։