23:29 09.03.2026
Իրանի նախագահը հավաստիացրել է Իլհամ Ալիևին, որ իրենք չեն հարվածել Նախիջևանին
Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է: Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև: Ի՞նչ հարցեր են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ հայտնած ցավակցության համար և […] …
23:09 09.03.2026
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Մարտի 9-ին Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի […] …
22:19 09.03.2026
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ …
22:16 09.03.2026
ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց. Իրանը պատրա՞ստ է երկարատև պատերազմի և արդյոք տեսնո՞ւմ է վտանգ Ադրբեջանից
Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը և Իրանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ միջազգային լրահոսի կենտրոնում։ Պատերազմի ընթացքը, Իրանի ղեկավարության դեմ իրականացված հարվածները, տարածաշրջանային ուժերի դիրքորոշումները և հնարավոր դիվանագիտական լուծումների հեռանկարները լայն քննարկումների առիթ են դարձել։ Ստեղծված իրավիճակին, Իրանի ռազմավարությանը և տարածաշրջանային հնարավոր հետևանքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր […] …
16:26 09.03.2026
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում […] …