Թրամփը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հեռախոսազրույցից

Թրամփը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ մանրամասներ հայտնելով։

Թրամփն ասել է, որ Պուտինը «ցանկացել է օգնել» Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում, սակայն զրույցի հիմնական մասը վերաբերել է Ուկրաինայի պատերազմին։ 

«Մենք խոսել ենք Ուկրաինայի մասին, իսկ դա պարզապես անվերջանալի պայքար է։ Պուտինի և Զելենսկու միջև հսկայական ատելություն կա, նրանք կարծես չեն կարողանում հաշտվել։ Բայց կարծում եմ՝ այս հարցով զրույցը դրական էր», — ասել է Թրամփը։ Պուտինի օգնության առաջարկի վերաբերյալ նա հավելել է. «Ես ասացի՝ քեզնից ավելի մեծ օգուտ կլիներ, եթե օգնեիր ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Ահա դա կլիներ օգտակար։ Բայց զրույցը լավ էր»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment