Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ադանա քաղաքը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ադանա քաղաքը։

APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերում գրառում է տարածել՝ կոչ անելով ամերիկացիներին անհապաղ լքել հարավարևելյան Անատոլիան և Ադանա քաղաքը։

ԱՄՆ պետդեպարտամենտը, «անվտանգության ռիսկեր» վկայակոչելով, հրամայել է տարհանել Ադանայում գտնվող հյուպատոսության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։

Leave a Comment