Մենք մեր հարևաններին չենք հարվածում, այլ գրոհում ենք ամերիկացիներին, որ հարձակվել են մեզ վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հարևաններին պարզած բարեկամության ձեռքը տապալվել է գրեթե նույն պահին։
«Նախագահ Փեզեշքիանի՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար արած ժեստը տապալվեց անմիջապես, երբ ԱՄՆ նախագահը սխալ մեկնաբանեց մեր կարողությունը, վճռականությունն ու մտադրությունը»,- X-ի իր էջում գրել է Արաղչին։
Իսկ NBC-ի հետ զրույցում էլ անդրադառնալով Իրան-Ռուսաստան հարաբերություններին՝ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով։