Սպահանի միջուկային օբյեկտը լուրջ վնաս է կրել․ ISNA — Հայաստանի Հանրային Ռադիո

ISNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սպահանի նահանգում գտնվող միջուկային օբյեկտը շաբաթ օրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

Գործակալության տվյալներով՝ կենտրոնը հրթիռային հարվածի է ենթարկվել մարտի 7-ին։ Ճառագայթային աղտոտման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Իսրայելը և ԱՄՆ-ն վստահ են, որ Իրանի միջուկային վառելիքի մեծ մասը պահվում է Սպահանի ստորգետնյա թունելներում, իսկ մնացած պաշարները տեղաբաշխված են Ֆորդոյի և Նաթանզի բունկերներում։

Ներկայիս հակամարտության առաջին օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Սպահանի և Ֆորդոյի ստորգետնյա թունելների մուտքերին՝ դրանք փակելու և իրանցիներին այնտեղ պահվող նյութերը դուրս բերելու հնարավորություն չտալու համար։

Leave a Comment