Իսրայելը հորդորել է իր քաղաքացիների խուսափել ճանապարհորդելուց դեպի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, – հայտնել է Ynet-ը։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ընդլայնել է իր ճանապարհորդական նախազգուշացումը՝ ներառելով նաև Արաբական Միացյալ Էմիրություններից դուրս գտնվող այլ երկրներ՝ խորհուրդ տալով խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ճանապարհորդելուց։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։
