Կիևը փակել է «Дружба» նավթատարն ու շանտաժ է անում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ բանակցությունների համար․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Նա անդրադարձել է նաև «Дружба» նավթատարի խնդրին ու նշել․ «Նավթատարը փակելն ու Ուկրաինայի նմանօրինակ շանտաժը կարող է հարվածել ամբողջ Եվրոպային»։

Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ Ուկրաինայի նախագահը Եվրամիության համար դառնում է «վատ տղա երեխա», ինչը կարող է ուղիղ անդրադառնալ ԵՄ երկրների տնտեսության վրա։

Leave a Comment