Խոհարարական էսսե՝ Մարտի 8–ի կապակցությամբ՝ շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցից

Գաստրոգործակալության և խոհարարական դպրոցի սեփականատեր, շեֆ խոհարար, փորձագետ Անուշ Միրզոյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տոնում Մարտի 8–ը


ԵՐԵՎԱՆ, 8 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Գաստրոգործակալության և խոհարարական դպրոցի սեփականատեր, շեֆ խոհարար, փորձագետ Անուշ Միրզոյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տոնում Մարտի 8–ը։ Նրա համար այս տոնն ասոցացվում է պարզ ուրախությունների հետ, այդ թվում՝ գաստրոնոմիկ, և ժպիտների՝ սրտին թանկ մարդկանց շրջապատում:


«Նովոստի-Արմենիա»․ Մարտի 8-ը ձեզ համար ավելի շատ ծաղիկների՞, հանգստի՞, թե՞ այնուամենայնիվ տոնական սեղանի մասին է: Ո՞րն է այս օրվա կատարյալ սցենարը հենց ձեզ համար:


Ա. Միրզոյանց․ ինձ համար սա գարնան տոն է, ձմեռային քնից արթնանալու հիմն, նոր կյանքի սկզբի խորհրդանիշ: Իհարկե, Մարտի 8-ն առաջին հերթին ծաղիկների և հանգստի մասին է: Կատարյայլ սցենարն այդ օրը ոչինչ չպատրաստելն է, այլ այն անցկացնելը երջանիկ անգործության մեջ: Առավոտյան գնալ գեղեցկության սրահ կամ մերսման, հանդիպել ընկերուհիների հետ, զբոսնել խանութներով, իսկ երեկոյան ընթրել սիրելի ռեստորանում:


армянская еда кухня


«Նովոստի-Արմենիա»․ եթե հայկական խոհանոցը կին լիներ, ինչպե՞ս կնկարագրեիք նրան: Նա ավանդույթների խիստ պահապա՞ն է, հոգատար մա՞յր, վառ տնտեսուհի՞, թե՞ համարձակ փորձարար:


Ա. Միրզոյանց․ առաջին երեք սահմանումներն ավելի շատ են սազում հայկական խոհանոցին: Ինչ վերաբերում է վերջինին, ապա առանց առաջին երեքի այն անհնար է: Առանց ավանդույթների իմացության և հարգանքի, առանց սիրո, հոգատարության, սեփական անձը գեղեցիկ մատուցելու կարողության՝ հնարավոր չէ փորձարկումներ անել:


Ավանդույթները հիմքն են, որի վրա հենվելով՝ կինը կատարելագործվում է, առաջ է գնում, թույլ է տալիս իրեն փորձարկումներ, երբեմն նույնիսկ համարձակ: Հայկական խոհանոցը ուժեղ, երբեմն ոչ պարզ բնավորությամբ կին է: Նա գիտի իր արժեքը, չի վախենում անհարմար լինելուց, չի ձգտում բոլորին դուր գալ, ոչ մեկի հետ իրեն չի համեմատում և ապրում է իր խելքով: Նա հարգում է ավանդույթները, կարողանում է աշխատել, գիտի փողի արժեքը, և միևնույն ժամանակ շատ հետաքրքրասեր է, բարյացակամ, առատաձեռն, միշտ բաց է նոր գիտելիքների համար, կարողանում է հաճույք ստանալ կյանքից:


Ануш Мирзоянц толма


«Նովոստի-Արմենիա» ․ ձեր կարծիքով, ո՞ր հայկական ուտեստն է լավագույնս փոխանցում կանացի բնավորությունը՝ բազմաշերտ, վառ և անակնկալով: Եվ ինչո՞ւ հենց դա:


Ա. Միրզոյանց․ տոլման: Դա լավ իմաստով բավականին «կամակոր» անձնավորություն է, պահանջում է իր հանդեպ մեծացված ուշադրություն: Այն չի կարելի անել շտապողականությամբ, ինչպես պատահի, այն չի ներում նման վերաբերմունք: Մթերքները պետք է լինեն գերազանց որակի, խաղողի տերևները՝ որոշակի տեսակի. եթե դրանք հին են և կոշտ, եթե նույնիսկ երեք ժամ եփես, չեն ծամվի, իսկ աղացած միսը կվերածվի ռետինի: Եթե ցանկանում եք, որ տոլման լինի համեղ, բարի եղեք չարչարվել, օգտագործել միայն լավագույն բաղադրիչները՝ խաղողի տերևներ, միս, բրինձ, համեմունքներ: Միայն այդ դեպքում ձեզ սպասվում է անմոռանալի վայելք:


«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչն է խոհանոցում ավելի կարևոր՝ բաղադրատո՞մսը, ինտուիցիա՞ն, թե՞ տրամադրությունը: Հատկապես եթե պատրաստում եք սիրելի մարդկանց համար:


Ա. Միրզոյանց․ տրամադրությունը: Ինտուիցիան և բաղադրատոմսը նույնպես կարևոր են, դրանք, ըստ էության, նույն մեդալի երկու կողմերն են, բայց հենց տրամադրությունից է կախված, թե ինչ արդյունք կստանաք: Շատ հայտնի շեֆ-խոհարարներ, որոնց մոտ ես սովորել եմ, արգելում էին գալ խոհանոց, եթե տրամադրություն չունես: «Գնա սպասք լվանալու կամ օգնիր նախապատրաստական աշխատանքներում, բայց խոհանոց մի մտիր: Չէ՞ որ պատրաստման մեջ կդնես քո ողջ բացասական էներգիան: Այդպիսի «ուրախություն» ոչ մեկին պետք չէ»,- ասում էին նրանք: Հաճախ, տրամադրությունը «փոխելու» համար պատկերացնում ես, որ պատրաստում ես հարազատներիդ՝ մայրիկիդ կամ ամուսնուդ համար, և տրամադրությունը «միանում է» ինքնաբերաբար:


«Նովոստի-Արմենիա»․ հայկական խոհանոցի ո՞ր ուտեստը կանվանեիք ամենաթերագնահատվածը, որին վաղուց ժամանակն է տալ գաստրոնոմիկ «աստղային ժամը»:


Ա. Միրզոյանց․ այդպիսի ուտեստները շատ են, բայց կնշեմ երկուսը: Թարխունով իշխանը և հարիսան: Այս երկու ուտեստներն էլ քիչ են հայտնի լայն հասարակությանը: Բայց երբ ես դրանք ներառում եմ հայկական խոհանոցի վարպետության դասերում, շատ հաճախ լսում եմ՝ «ինչքան համեղ է, և ինչո՞ւ սա նախկինում չենք կերել»:


отварная форель рыба


«Նովոստի-Արմենիա» ․ եթե պետք լիներ կազմել «կանանց տոնական մենյու», հայկական խոհանոցի ո՞ր երեք ուտեստները անպայման կներառեիք դրա մեջ:


Ա. Միրզոյանց․ կներառեի թաբուլեն, պաշտում եմ այդ աղցանը: Այն ստեղծում է թեթևության, անկաշկանդության, անհոգության տրամադրություն և ինչպես ոչ մի այլ ուտեստ՝ խորհրդանշում է թարմությունն ու գարունը:


Հաջորդը՝ անպայման տոլմա: Ընդ որում՝ հենց այնպես, ինչպես ես եմ սիրում պատրաստել՝ չորացրած դեղձով, ծիրանով, սալորաչրով, սերկևիլով, ապխտած տանձով և էլի բազմաթիվ «նրբություններով», որոնք չեն խլացնում համը, այլ հակառակը՝ դարձնում են այն ավելի խորը: Եվ որպես աղանդեր՝ քաղցր սուջուխ և մի գավաթ շքեղ խոտաբուսային թեյ՝ լեռնային ուրցով:


«Նովոստի-Արմենիա» ․ ի՞նչ կմաղթեիք կանանց Մարտի 8-ի կապակցությամբ՝ խոհանոցի և համի լեզվով: Ի՞նչ ասոցիացիաներ ունեք:


Ա. Միրզոյանց․ որպեսզի և՛ ձեր սննդի համը, և՛ ձեր կյանքի համը միշտ լինեն վառ, հրապուրիչ, ջերմացնող, անմոռանալի: Որպեսզի ձեր օջախի լույսն ու ջերմությունը միշտ ձգեն նույնպիսի ջերմ և բարի մարդկանց։ Չգիտեմ ինչու, բայց իմ ասոցիացիաներն այս մաղթանքների հետ կապված են տաք խնձորի շտրուդելի, դարչինի, վանիլային պաղպաղակի գնդիկի և մի փոքր բաժակ ընկույզի լիկյորի հետ:

Leave a Comment