Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 394 մարդ

Լիբանանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 1000-ի, հայտնել է առողջապահության նախարար Ռաքյան Նասեր ադ-Դինը։

«Իսրայելի ավիահարվածների արդյունքում զոհվել է 394 մարդ, այդ թվում՝ 33 երեխա և 32 կին, իսկ 1160-ը վիրավորվել է, այդ թվում՝ 24 երեխա և 24 կին», – նրա խոսքերն է մեջբերել «Ալ Ջազիրա»-ն։

Leave a Comment