Իրանը որոշում է կայացրել երկրի նոր Գերագույն առաջնորդի վերաբերյալ, հայտարարել է Երկրի առաջնորդին ընտրող Փորձագետների ժողովի անդամ Ահմադ Ալամոլհոդան։
«Գերագույն առաջնորդի ընտրությունը տեղի է ունեցել, և առաջնորդը որոշվել է», – նրա խոսքերը հաղորդել է «Մեհր» լրատվական գործակալությունը։
Փորձագետների ժողովի անդամը չի նշել Ալի Խամենեիի մահից հետո հաջորդ առաջնորդի անունը, սակայն ժողովը հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացնի Փորձագետների ժողովի քարտուղարությունը։
