Առաջիկա ընտրություններում մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկուսակցական հավաքի ժամանակ հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են «Հեղափոխություն 3»։

Նրա խոսքով՝ 2018-ին տեղի է ունեցել ներքաղաքական հեղափոխություն, 2021-ին՝ սոցիալ-հոգեբանական փոփոխություն, իսկ առաջիկա ընտրությունները պետք է դառնան «պատմաքաղաքական հեղափոխություն»։

Փաշինյանը նաև նշել է, որ ընտրություններից հետո Գյումրիում տեղի կունենա «Գյումրի 1» փոփոխությունը և ընդգծել, որ իրենց նպատակն ընտրություններում 65% ձայն ստանալն ու բացարձակ սահմանադրական մեծամասնություն ստանալն է։

Leave a Comment