Թուրքիան զգուշացրել է Իրանին իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռներ արձակելուց խուսափելու մասին

Թուրքիան Իրանին զգուշացրել է, որ իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռների արձակումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական նախարարական նիստից հետո։

«Մենք Իրանին փոխանցել ենք, որ նման հրթիռների հետագա արձակումները չպետք է թույլատրվեն», – ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Leave a Comment