Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին: Նրանց թվում է եղել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Այսօր Ստամբուլում նախատեսված է ԹՊԿ արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը:

Ավելի վաղ Ստամբուլում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ:

Leave a Comment