ՀՀ-ն կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,-գրել է նա։

Leave a Comment