Վաշինգտոնը ցանկանում է կանխել իրանական նավթի հասանելիությունն ահաբեկիչներին

Fox Business հեռուստաալիքի եթերում Սպիտակ տանն առընթեր Էներգետիկ գերիշխանության խորհրդի տնօրեն Ջարոդ Էգենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրանական էներգակիրների շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարական խնդիր։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նպատակ ունի ապահովել, որպեսզի «Իրանի նավթի հսկայական պաշարները չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում»։

Էգենը նշել է, որ խոսքը վերաբերում է երկարաժամկետ քաղաքականությանը, որը կապված է էներգետիկ ռեսուրսների անվտանգության և համաշխարհային նավթային շուկայում ձևավորված իրավիճակի հետ։

Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ պնդում են, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է իրանական նավթային ցանցերի և լցանավերի բռնագրավման գործընթացը՝ շուրջ 15 միլիոն դոլարի չափով։

Leave a Comment