Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն կորցրել է «մեծ թվով» զինվորականներ՝ թե՛ զինվորներ, թե՛ հրամանատարներ, որոնք սպանվել և վիրավորվել են իրանական հարձակումների հետևանքով, հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հզոր հարձակումների հետևանքով ամերիկյան ագրեսոր բանակի մեծ թվով զինվորներ և հրամանատարներ են սպանվել կամ վիրավորվել, իսկ ենթակառուցվածքներին և նրանց շահերին զգալի վնաս է հասցվել:
Քսանմեկ մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմում տարածաշրջանում։ Մոտ 200 մարդ զոհվել կամ վիրավորվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան «Ալ-Դաֆրա» բազայում», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։
Իրանը նաև հայտարարել է Պարսից ծոցի հյուսիսում ամերիկյան տանկերի վրա հարվածի մասին։