Հաստատվել է ՀՊՏՀ խորհրդի կազմը․ ովքե՞ր են ընդգրկվել կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն հաստատվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմը։

1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

  • Վահագն Խաչատուրյան – Հանրապետության նախագահ (համաձայնությամբ)
  • Արթուր Հովսեփյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  • Գագիկ Անանյան – ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
  • Արման Անդրիկյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
  • Լուսինե Գրիգորյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

  • Արևշատ Մելիքսեթյան – «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)
  • Կարեն Սարգսյան – «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
  • Կարեն Բաբաջանյան – «Բրեինդ» ՍՊԸ-ի բրենդինգի գծով տնօրեն (համաձայնությամբ)
  • Արկադի Փինաչյան – «ԱՐՄսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)
  • Արտակ Ղուլյան – «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

  • Գագիկ Ասլանյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  • Լիանա Գրիգորյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  • Էդգար Աղաբեկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
  • Գագիկ Աղաջանյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
  • Տիգրան Մանուկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կիրառական ֆինանսների ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ.

4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

  • Արև Մանուկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ
  • Արև Մանուկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ
  • Գոռ Համբարչյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող
  • Լուիզա Եղիազարյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող
  • Գայանե Խնկոյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կիրառական ֆինանսների ֆակուլտետի ուսանող
  • Սերժ Գալստյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող

Leave a Comment