Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն իրականացվում են կանոնավոր կերպով. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։

Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:

Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1-ից գործում է հատուկ հեռախոսահամար.  +35799366818:

Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝  +35722321585 (ընթացիկ հարցումների համար):

Leave a Comment