ՀՀ ԱԳՆ–ն Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքների մասին

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։

Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:

Leave a Comment