Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

7 մարտի 2026 – 10:57 AMT

PanARMENIAN.NetՀայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե, հայտնում է ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն։

Այսպիսով, Սամոան դարձել է 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։

Leave a Comment