Ձյուն, բուք․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ – Armenia Today

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Ըստ գերատեսչության՝ փակ է նաև Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Չիվա-Ելփին ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վայոց ձորի, Լոռու մարզերում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։  Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտը հավելում է, որ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի , Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Leave a Comment