ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1330 խաղաղ բնակիչ, հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ հղում անելով Կարմիր մահիկին։
«Իրանական Կարմիր մահիկի ընկերության վերջին զեկույցի համաձայն՝ առնվազն 1332 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, արդեն սպանվել են։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և այդ թիվը շարունակում է աճել», – ՄԱԿ- ում լրագրողներին ասել է նա։